Ամենաթանկարժեք նվերը՝ որը մեկը կը խնդրէ կաղանդ պապաեն -թռիչքի ատեն ուղևորներուն տրված է այս հարցը ահավասիկ ինծի համար լավագույն պատասխանը

Ամենաթանկարժեք նվերը՝ որը մեկը կը խնդրէ կաղանդ պապաեն -թռիչքի ատեն ուղևորներուն տրված է այս հարցը ահավասիկ ինծի համար լավագույն պատասխանը
shadow
Մի քանի տարի առաջ լսած եմ այս պատմությունը, որ օդանավին մեջ թռիճքի ընթացքին, Ամանորի գիշերը, ուղևորներուն գրություն է հրամցուած, «Ի՞նչ կուզեք Կաղանդ պապաեն այս տարի»:
Շատերը սա դիտարկած են որպես կատակ և գրած այնպիսի բաներ, ինչպիսին է «Գուլպաներ, շապիկներ», բայց հետո զղջացած են, քանի որ մյուսները 10,000 դոլար խնդրած և ստացած, և որ սա առցանց հարցում էր, մարդկանց կարծիքը ստուգելու համար իրենց արձագանքը նման իրավիճակին.

Մի քանի տարի առաջ լսած եմ այս պատմությունը, որ օդանավին մեջ թռիճքի ընթացքին, Ամանորի գիշերը, ուղևորներուն գրություն է հրամցուած, «Ի՞նչ կուզեք Կաղանդ պապաեն այս տարի»:

Շատերը սա դիտարկած են որպես կատակ և գրած այնպիսի բաներ, ինչպիսին է «Գուլպաներ, շապիկներ», բայց հետո զղջացած են, քանի որ մյուսները 10,000 դոլար խնդրած և ստացած, և որ սա առցանց հարցում էր, մարդկանց կարծիքը ստուգելու համար իրենց արձագանքը նման իրավիճակին.

Գրեթե ամեն տարի, ամեն դեկտեմբերի 31-ին, այդ պատմութեանմասին կը մտածեմ անընդհատ, «եթե ես գուլպա խնդրողներեն մեկը ըլլայի, ինչքա՞ն կմեղադրեի ես ինծի, որ առիթը չօգտագործեցի 10000 դոլար խնդրելով։ , 100,00, 1 միլիոն» և վերլուծությունը կը շարունակվուեր «Արդեո՞ք է, եթե ես խնդրեմ 1 միլիոն, դա չափազանցութան չի վերածուիր, և խնդրանքս կմերժվի, և ագահության պատճառով հնարավորությունը բ̕աց կը թողեմ:

Արդյո՞ք 100,000-ը բավական չէ, կամ գուցե սանույնպես ռիսկ է,  խնդրեմ 10,000, բայց ևս մեկ անգամ, եթե ես խնդրեմ 10,000, իսկ մյուսները խնդրեն 100,000 և ստանան այդ գումարըայս անգամ ես ինծի չեմ մեղադրեր չափազանց զգույշ ըլլալու եւ 100,000 ստանալու առիթը փախցնելով»

Բայց այսօր կանդրադառնամ, որ սա այն նվերը չէ, որը ես կխնդրեի, քանի որ կա շատ ավելի թանկարժեք նուեր որ ես պարտավոր եմ խնդրել, որ ինձ անկէ տրվեր ինչկան առատօրեն այդքայն լավ:
Գիտե՞ք ինչ է այն մեկը:
Այն կը կոչվուի …։։  ԱՌԻԹ Հնարավորություն,
Ինչո՞ւ։

Առիթ տալով, Մեկը քեզ հնարավորություն կու տայ, ոչ թէ կուտայ, այլ կը շնորհէ քեզ, հետևաբար փայփայէ, արժեվորէ զայն, հնարավորությունը սերմ է, դուռ, ճանապարհ, որուն հանդեպ երբեք պետք չէ անլուրջ վերաբերվիլ, քեզ կը տռվի առաքելություն, պատասխանատվություն, մարտահրավեր, այն պահպանելու, և եթե դուք պատրաստ եք մարտահրավերին,  կաճի և կը զարգանայ.
Այս հունտը կաճի և կզարգանա, դառնալու թանկագին քար, ճանապարհին վերածուելու կեանքի ամենասուրբ, գեղեցիկ և արժեքավոր բանը, որ կը կոչուի ընկերություն, եղբայրություն, անկեղծ հավատարիմ, նվիրված բարեկամություն:
Բարեկամությունը բառ մըն է, որն այդքան անլուռջ կընդունվուի, սխալ ընկալվուի, իսկ հայ իրականության ներսում թյուր կարծիք կը տիրէ իր մասին։

Ընկերությունը չի նշանակեր միշտ համաձայնել մնալ ամեն կետերուն նկատմամբ, սա երկկողմանի արվեստ է, կը պահանջէ նվիրվածություն, զոհողություն, և նվիրում, ի հարկէ ուրիշ շատ բարդ պահանջքներ ալ ունի, շատ ատեններ նույնիսկ շատ խիստ:
Բարեկամութեան իսկական մետաղը տակավին ի հայտ չի գար այն օրերուն, երբ բոլոր հանգամանքները կառաջնորդուին հարթ պայմաննւրով, այս հանգրուանին եւ մակարդակի վրայ կառաջանայ միայն չմշակված ոսկի մետաղը, աա ընդհամնը նախագիծ է և հասունցած ոսկի դառնալու սերմ/հունտ, տակավին չէ վերածուած կատարեալ Ոսկիի, «դուք տակավին այնտեղ չեք»
Որպեզի մետաղը դառնայ ոսկի, պետք է անցնի կրակի միջով, իսկ բարեկամությունը, պետք է անցնի մեկ այլ փորձության, փոթորիկներու ընդմեջեն:

Հայ իրականության մեջ այս հայեցակարգը դեռ կլանված չէ, և փոթորիկներու ինքնաբուխ արձագանքը, երբ կան տարաձայնություններ, այս գաղափարն է, որ «Հիմա մեր բարեկամությունը խեղաթյուրվեց, արատուեցավ, գոյատեվէ « մեղրի հաճելի բեմական մակարդակ/հանգրուանեն»: անդին, եւ միշտ ալ պատ ճառները պիտի գտնուին որ բարեկամութիւնները խզւոին, բարեկամութիւնը կեանքի երեվույթներեն մեկն է, որ անկարելի է միշտ բախտը քու ուղութեամբդ ժպտայ, հարցե փոթորիկներեն զերց մնալ չէ,այլ .....

Երբ տարաձայնությունները  ծագին, հայոց էգոն և ունայնությունը ը խաճոյացնեն ազգի թշնամիներուն, և ըսեմ, որ մեր ամենամեծ թշնամին սահմաններուն չէի գտնուիր, սահմաններուն թշնամանք ունենալը պատմության ընթացքին նորություն չէ ոեվէ ազգի համար, երբ կը թուլանաս, շրջապատը կը թշնամանայ , քանի որ թույլն արհամարհված է ողջ պատմութեան ընթացքին։

Ո՛չ, մեր ամենամեծ թշնամին մեր էգոն է և ունայնությունն է, և անոնք ովքեր թույլ են եւ անկարող կառավարել իրենց էգոն, կը  գիտակցին, որ կորսնցուցած են հավասարակշռությունը, ուստի պետք է շրջապատին կերակրեն անտագոնիզմի, դեմագոգիայի, հանդուրժողականության պակասի եւ բացակայութեան մթնոլորտով այնպես որ իրենց էգոն ամնայ աննկատ, քանի որ անկարելի ե մնայ աննշմար եւ թաքնուած աներեվելի ու թափանցիկ, ոպւստի պետք է մեղմացնել տեսանելիութիւնը:
Պետք է ուշադրությունը շեղեն, և այդպիսով մենք կը ծառայենք մեր թշնամիներուն, և այս վերաբերմունքին համար իրենց հաամր արդարացում չկա։

Իրենք զիրենք արդարացնելով, թէ «մենք չեինք գիտակցեր», քանի որ եթե գիտակցելու հմտություններ չունիս, բարոյապես իրավունք չունիս ազգային հասարակական ​​ծառայության մեջ շարունակելու մնալ, միայն կը վնասես, ազգային ուժը ջլատելուն կը նպաստես:
Որպես այդպիսին, երբ տարբեր կարծիքներ կառաջանում, իմաստունները եւ խոհեմները կը դիմեն հաղորդակցութեան, և նման պարագաններու ատեն պետք է աշխուժացնել, համակարգումն ու շփումը/հաղորդակցութիւնը, բայց հայկական Ունայն էգոն իրավիճակն կը լուծէ շփումը խզելով և «ծայրահեղականություն և կոշտ դիրքորոշում» դրսևորելով, խաբելով եվ մոլորեցնելով Շրջապատը, որ «ես խիստ եւ կարծեր եմ - ուժեղ - անզիչող», և այսպես կը շարունակենք սպասարկել թշնամիներիին շահերը, որհարմար դաշնակից ես զինակիցը գտած է, տարերով տնկած է այս վիրուսը, որը կը կոչվուի «Հայկական էգո ունայնություն»

Մինչայդ̕, իմաստուններու մոտեցումը, հաղորդակցութեան դիմելն է,  կրկնապատկելով և ուժեղացնելով շփումն ու համակարգումը, կենտրոնանալով ընդհանուր լեզու գտնելու այն կետերուն շուրջ, որտեղ համաձայնեն, որպեսզի կանխեն կամ գոնե թուլացնեն լարվածությունը, իսկ չի կետրոնանալով բացասական ոգիով այն կետերուն շուրջ որտեհ համաձայն չեն կը խուսափին ոեվէ լարուացութենէ կոնֆլիկտէ և առճակատումէ:

Եվ երբ նման գիտակցություն կը դրսևորուի է, ընկերները արդեն կե հասկան, որ փոթորիկները անզոր են եւ չեն կարող կոտրել իրենց բարեկամական կապը, որը կը դիմանայ որևէ մարտահրավերի, և այստեղ կը ծնվի վստահությունը, և միաժամակ զուգահեռ հարգանքը, եւ ահավասիկ վստահությամբ և հարգանքով մետաղը վերջապես դարձավ ՈՍԿԻ, արդեն անցավ կրակի փորձութենեն:
Նաեւ կենտրոնական նվերի ն կողքին, կխնդրեի Ձմփոկռ կողքի փոքր նուերներ հավելուածներ, որը քիչ մ է̕նալ ենտռա-առիթ/հնարավորություններ, պահեստային որոնք դարձեալ շատ ձեռնտու են:

Երբ բարեկամությունը հանդիպում է ընկերոջ վրդովմունքին և համառությանը, կը դիմես այդ ենթ նվերներին, ծածկված են համբերության և հանդուրժողականության շերտով, կու տալս ընկերոջը, որովհետև համբերատար ես, կը սպասես, որպեսզի գիտակցի իր մոլորությունը եւ անդրատառնայ իր ցնորական անհաս վարքագիծը, իրեն կուտաս լրացուցիչ հնարավորություններ, հուալով որ սա ձեր ժեստը գնահատելու հնարավորություն են, և այդպիսի հնարավորություններեն պետք է օգտյուիլ եւ գնահատել։

Ցավոք սրտի, 2024 թվականի վերջավորութեան ես կը գիտակցիմ սխալս, ես չպետք է խաղայի նման առատաձեռն կաղանդ պապաի դերը, քանի որ փաստորեն լավագույն մտադրություններով ես այս նվերները շատ առատ վատնած եմ, և գուցե այս պատ ճառով ալ էլ ընկալված են որպես սովորական , չգնահատված, անտեսված, արհամարուած են:
Այսօր մենք չենք հասկանար և կը թերագնահատենք գրնչի դերը և կը կենտրոնանում ենք միայն Ձմեռ պապիի ուղութեամբ։

Երբ Հայաստան իշխանության եկավ նեոլիբերալ հոսանքը, և չնայած այն բոլոր մահացու մեղքերուն ազգի հանդեպ, կայ կետ մը որտեղ օգուտ տվեցուավ մեր ազգին։

Նեո Լիբերալները մեզ ՇԱՆՍ տվուին, ԱՌԻԹ եւ Պատմական ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹԻՒՆ:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, գիտակցելու և հայտնաբերելու, զտելու անոնց, ովքեր արժանի չէին մեր տված հնարավորութեան, որոնց մենք առաջարկած ենք մեր բարեկամութիւնը երկարած ձեռքով և բաց սրտով:
Ինձ համար սա առիթ է, հնարավորություն, ըմբռնելու դասը, որը սովորելու ժամանակ այդքան սուղ գին վճարելէ ետք ալ պարտավոր եմ լռիվ ընկալել

Չի բաշխեմ իմ առիթնրը այդքան ազատ ու առատ, (Ավելի ճիշտը չի վատնեմ) որովհետև «Փաշինյանիզմով» մոլորուած այսքան զոհերն փչացուծած ու խեղաթյուրած են իր էությունն ու արժեքը, Անոնք, ովքեր արժանի չէին այս նվերին, կաղավաղում էին իր մաքուր բիւրեղ կերպարն ու արժեքը։

Կեանքեն խելամտորեն խնդրեք ձեր նվերները, խոհեմորեն ընտրեք ձեր նվերները, կյանքեն քաղված դասեր:

An Airline And Santa Claus Gave These Passengers A Heartwarming Early Christmas Present

Caroline Moss 

Dec 11, 2013, 5:17 PM GMT+4

https://www.businessinsider.com/westjet-airlines-and-santa-surprised-passengers-with-presents-2013-12

WestJet Santa Asks Passengers What They Want For Christmas, Gifts Upon Arrival

Posted on December 10, 2013 by csr 1686

https://www.karmanhealthcare.com/westjet-santa-asks-passengers-want-christmas-gifts-upon-arrival/

https://www.parentingtogo.ca/in-the-air-with-santa-santaflight/

Related to category Life

Comment on Facebook

Comment on Disqus